«Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի». Աննա Մկրտչյան
![]() 951 Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 14:42 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյան գրել է. «Արցախի էջն իշխանազավթները փակել են: Ո՛չ գնում են, ո՛չ խոսում, ո՛չ էլ վարքն է Արցախի մասին հիշատակում: Հերթը Հայոց պատմության հաջորդ էջինն է՝ Հայոց ցեղասպանության ուրացմանը: Բարձրացրածս հարցերի պատասխաններն ուղղորդում են գտնել կառավարության ծրագրում: Նայել եմ: Մի քանի անշունչ տող: Ընդհանրական ձևակերպում: Ոչ մի խոսք ցեղասպան վարչակարգերի ու դրանց իրավահաջորդների պատմաքաղաքական և իրավական պատասխանատվության մասին: Ցեղասպանության մասին հիշատակումը միանգամից մեղմել են թուրքի համար, անհասկանալի կերպով այն կապելով տարածաշրջանային լարվածությունների հետ: Ասեմ պարզ, ասում են՝ հիշում ենք Ցեղասպանության մասին, բայց թո՛ւրք, եթե կլարվես չենք հիշի: Ու սա այն դեպքում, երբ Հայ ժողովրդի կողմից ունենք ընդունված Համահայկական հռչակագիր, համապարփակ ներկայացված է մեր անելիքները, խնդիրներն ու նպատակները: Այդ հռչակագիրն ընդունվել է նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (ՀՀ հանրության, սփյուռքի մեր կառույցների հետ լայնածավալ քննարկումների արդյունքում), որը չի խուսափել գրել Օսմանյան կայսրության, Թուրքիայի իրավահաջորդության, պատասխանատվության, մեր պահանջների ու իրավատերը լինելու և դրա համար առանց սահմանափակումների պայքարելու մասին: Լավ: Եթե Ձեր «դուխը» այդքան չի հերիքում Համահայկական հռչակագրի դրույթները վերարտադրելուն, գոնե Ձեր գրած, հազար անգամ իրականությունը մեղմացրած տեքստին միս ու արյուն տվեք՝ բարձրաձայնե՛ք, գործե՛ք: Գոնե Ձեր իսկ զավթած ԱԺ-ի ամբիոնից: Գոնե այս պայմաններում, թուրքի աչքից հեռու: Հետո էլ ասում եք՝ օմեգա չի, դավաճան չի, կապիտուլյանտ չի, նիկոլ չի: Բա ի՞նչ է»: ![]() Աղբյուրը` Աննա Մկրտչյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54

