«Արթուր Դավթյանը կրեմլի դահլիճում պատահաբար հանդիպել է Գևորգ Կոստանյանին». Րաֆֆի Ասլանյան
![]() 490 Հինգշաբթի, 20 հունվարի, 2022 թ., 23:54 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի գրառումը․ «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության 300-ամյակի տոնակատարության շրջանակներում՝ կրեմլի դահլիճում, պատվավոր հանդիսության հյուրերի շարքում պատահաբար հանդիպել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին։ Նրանց զրույցի մանրամասները մի կողմ թողնենք, առավել ևս, որ դրա բովանդակությունն էլ հաճելի չի կարող լինել։ Բայց իսկապես չեմ նախանձում ՀՀ իրավապահ մարմինների գործող դատավարական ղեկավարին, ով սեփական աչքով տեսնում է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» դարձած իր նախկին ղեկավարի՝ այդպիսի ընդունելությունը դաշնակից պետության իրավապահ մարմինների կողմից և «հետախուզվողին» հանդիպում է այդպիսի միջավայրում։ Այսպիսի իրադարձությունները, անկախ քաղաքական կամ այլ հանգամանքներից, ևս մեկ անգամ ընդգծում են հատկապես վերջին տարիներին ՀՀ-ում քրեական գործերով իրականացվող մինչդատական վարույթի ակտերի հիմնավորվածության բացակայությունը, դրանց օրինականության ստուգման կապակցությամբ իրականացվող դատական վերահսկողության ձևական բնույթը, արդյունքում՝ այդ փաստաթղթերի և մեր երկրի իրավապահ մարմինների նկատմամբ անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններում»։ Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Այսօրվա իրականության մեջ սատանայի թիվը 16-ն է»․ Արմեն Աշոտյան
6100:06
«Ընդդիմությունն այս 8 տարում այդպես էլ չի ստեղծել պայքարի ենթակառուցվածք»․ Կարեն Վրթանեսյան
109Երեկ, 23:42
«Կալանք չպետք է կիրառվեր, սա կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
139Երեկ, 23:24
Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
108Երեկ, 23:06
ԱՄՆ-ն Իսրայելին դուրս է թողել Իրանի հետ բանակցություններից
113Երեկ, 22:59
«Ավանում քարոզարշավից հետո Նիկոլի ման եկած տեղերը խնկով են մաքրում»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
174Երեկ, 22:42
«Փաշինյանն ու իր թիմակիցները գործում են քարոզչության ամենանենգ՝ «մեծ ստի» մեթոդով»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
110Երեկ, 22:12
«Աննա Հակոբյանն ասում է՝ ընտանիքս եմ տվել, բայց բունկերում նստած՝ կոֆե խմելիս է եղել»․ զոհվածի մայր (տեսանյութ)
229Երեկ, 22:06
