Փաշինյանը կրկին գնաց սև-սպիտակի ճանապարհով. «Հրապարակ»
![]() 495 Ուրբաթ, 21 հունվարի, 2022 թ., 09:36 «Հրապարակ»-ը գրում է. «Հունվարի 19-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: Սա ամենանշանակալի հանդիպումն էր այցի գրաֆիկում, որին մասնակցելու համար որոշել էր գործուղմանը մասնակցել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Սակայն մեկնելուց առաջ՝ տեղեկանալով, որ հանդիպմանը մասնակցելու են միայն իշխանության ներկայացուցիչները՝ Հայկ Կոնջորյանը, Մարիա Կարապետյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, նա չեղարկեց իր մեկնումը: «Պատիվ ունեմ»-ից հետաքրքրվեցինք, թե ով է կազմել Փելոսիի հետ հանդիպման մասնակիցների ցանկը, և ինչով էր ՀՀ իշխանություններին վնասելու Վանեցյանի մասնակցությունը։ Ասացին, որ ստույգ չգիտեն, բայց վստահ են՝ գաղափարի հեղինակը Փաշինյանն է։ Այսինքն, մի կողմից ընդդիմության հետ հանդիպելու առաջարկ են անում, մյուս կողմից՝ խոչընդոտում նրանց մասնակցությանը ցանկացած միջոցառման։ Սա լավագույն առիթն էր ԱԺ ընդդիմության հետ համագործակցելու, մինչդեռ Փաշինյանը կրկին գնաց սեւ-սպիտակի ճանապարհով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
