Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց աճյունների (մասունքների) որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Արցախի օկուպացված հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսի ուղղությամբ։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Որոնումներն այստեղ արդյունք չեն տվել, փոխարենը՝ առավոտյան Ադրբեջանը Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Որոտանից հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր հայտնաբերվել և հաստատվել է ընդհանուր 1707 աճյուն:
Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
7815:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
179Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
179Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
177Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
165Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
25111.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
50411.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
48211.11.2026, 18:55