«Թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ»․ Վարուժան Գեղամյան
![]() 505 Չորեքշաբթի, 26 հունվարի, 2022 թ., 10:36 Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ Վերջին օրերին թուրքական մամուլում հրապարակվել են Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների որոշ մանրամասներ, որոնք կարևոր են հասկանալու համար բանակցային տրամաբանությունը։ Ներկայացնեմ դրանցից երկուսը և իմ մեկնաբանությունները։ ◾️ Հունվարի 20-ին թուրքական իշխանության խոսափող համարվող Sabah թերթի անգլալեզու տարբերակը (Daily Sabah), հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնեց, որ «Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները երրորդ երկրում անցկացվելու փոխարեն պետք է անցկացվեն երկու երկրներից մեկում»։ Նույն աղբյուրի պնդմամբ՝ «Թուրքիան նախընտրել է, որ ասյուհետ բանագնացների հանդիպումները տեղի ունենան Երևանում կամ Անկարայում՝ հաշվի առնելով, որ առաջին հանդիպումը Երևանի պահանջով տեղի է ունեցել Մոսկվայում»։ ◾️ Հունվարի 25-ին, հեղինակավոր Hürriyet թերթը, հղում կատարելով արտաքին քաղաքականության հարցերով Թուրքիայի նախագահականում վերջերս տեղի ունեցած քննարկմանը, նշում է, որ Թուրքիայի նոր արտաքին քաղաքական մոտեցման շրջանակներում առաջնային տեղ է զբաղեցնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Թերթը նաև հայտնում է այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկվեն Հայաստանի ուղղությամբ. «Որպես առաջին քայլ՝ հստակեցվել է փոխադարձ ուղիղ չվերթներ սկսելու մասին որոշումը: Հատկապես Կարսի և Վանի մասով կատարվելիք աշխատանքներից հետո օրակարագ կգա նաև Թուրքիայի տարբեր նահանգների ուղղությամբ Հայաստանից չվերթներ կազմակերպելու հարցը: Կարծիքներ կան այն մասին, որ հատկապես Վանը հայերի համար կարող է զբոսաշրջային կենտրոնի վերածվել: Բացի այդ ծրագրվել է Կարսի մոտակայքի որոշ պատմական կառույցների, այդ թվում՝ կամուրջների ու այլ շինությունների վերակառուցումը։ Դրանք հայերի համար մեծ կարևորություն ունեն։ Իսկ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու նպատակով միաժամանակ կընդլայնվեն նաև առևտրային հարաբերությունները»: Առաջին նորությունը տեղավորվում է աշխարհաքաղաքական տրամաբանության մեջ. անհրաժեշտ է հայ-թուրքական գործընթացից հնարավորինս մեկուսացնել Ռուսաստանին՝ հետագայում նրան տարածաշրջանից հեռացնելու և Հվ. Կովկասը Թուրքիայի լիարժեք ազդեցության գոտու վերածելու նպատակով։ Դժվար չէ կռահել, որ նմանատիպ սիմվոլիկ քայլերով Թուրքիան նպատակ ունի թուլացնել հայության զգոնությունը և «խաղաղասիրական» քայլերի միջոցով շարունակել չեզոքացնել հայկական քաղաքական գործոնը Արցախի և տարածաշրջանի այլ հարցերում։ Կարելի է ենթադրել նաև, որ առաջիկայում մենք կտեսնենք հայ-թուրքական «բարեկամությունը» գովերգող տարատեսակ միջոցառումներ Թուրքիայի և ՀՀ դե ֆակտո իշխանությունների կողմից։ Անհրաժեշտ է հիշեցնել նաև, որ այդպիսի ձեռնարկները հնարավորություն են տալիս կոծկել այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից Հայաստանի առջև դրվել են հակահայկական նախապայմաններ, որոնց համաձայնել են ՀՀ դե ֆակտո իշխանությունները»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |
«Ուրիշ կինոյի մեջ են, էս ինչի՞ մասին են խոսում․ Հայաստանն անկախ, ծաղկող երկիր է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11519:00«Կարող է վարկած առաջանա, որ ես այս ամբիոնից հոգեխանգարում եմ, որ մարդիկ գնան կաշառք վերցնե՞ն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18518:18«Պարագլուխը հենց նոր անոնսեց, թե որն է եկեղեցու դեմ պատերազմի հաջորդ քայլը»․ Դավիթ Սարգսյան
19317:54«Ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնել»․ Ոսկան Սարգսյան
17917:30«Էն մեր գանձերն ո՞ւր են»․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին (տեսանյութ)
24117:24«Ահաբեկչական գործողություն՝ քաղաքական դրդապատճառներով»․ Վուչիչ
18116:51ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12216:30«Մտահոգիչ է, որ մինչ այս պահը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբից որևէ արձագանք չի հնչել». Վիտալի Մանգասարյան
20616:12