«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի և հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվում է հստակ, մեթոդաբանության տեսանկյունից կազմակերպված, մտածված, մշակված նարատիվային պատերազմ (Narrative warfare): Այն ուղեկցվում է պատմության վերաշարադրման (Revisionism), հայկական ազգային, մշակութային, կրոնական ժառանգության ակնհայտ ոչնչացման կամ յուրացման, միջազգային հարթակներում Հայաստանի և հայերի դեմ ատելության քարոզի, ատելության բորբոքման և տարածման, հայկական պատմական արեալի նկատմամբ ակնհայտ նարատիվային հարձակման, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնելու, կեղծ նարատիվներ ստեղծելու և շրջանառելու միջոցով:
Նարատիվային պատերազմի մյուս ուղղությունը հայկական ժառանգության ալբանիզացիան է, որը ոչ միայն Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում է դրսևորվում, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնությունների էլեմենտներ, որոնց խտացումն այսպես կոչված՝ հնարածին և հայագիտական «արևմտյան Ադրբեջան» նարատիվն է։
Վերը թվարկվածն իրական գործողությունների միայն մասնակի բաժինն է, և չեմ հավակնում այստեղ տալ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի համապարփակ պատկերը։
Հիմա ամենակարևորը՝ այս ամենը առանձին կազմակերպության կամ հասարակական խմբերի կողմից իրականացվող գործողություններ չեն (հնարավոր էլ չէր), այլ Ադրբեջանի պետական իշխանության կողմից մոդերացվող գործողությունների տրամաբանական հաջորդականությամբ շղթա:
Հիմնական դերակատարներ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը (իր բոլոր հարցազրույցները պարունակում են Հայաստանի դեմ նարատիվային պատերազմի տարրեր), Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, ում վերջին այցելությունը հայկական պատմամշակութային և կրոնական կառույցներ՝ դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ ամբողջացնում է ՀՀ նկատմամբ վարվող նարատիվային պատերազմը։
Տեղին է նշել, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, թեպետ փորձում է որոշակի դիվանագիտական զսպվածություն ցուցաբերել, սակայն նա ևս կանգնած է Հայաստանի դեմ վարվող նարատիվային պատերազմի առաջնաբեմում:
Սրան լծված են նաև պետական համակարգի գրեթե բոլոր պաշտոնյաները, ինչպես նաև՝ ավտորիտար համակարգում որպես քաղաքացիական հասարակություն և փորձագիտական հանրույթ ներկայացող, սակայն գործնականում պետական իշխանության հետ փոխկապակցված անձինք և խմբեր։
Կարելի է այստեղ, որպես էմպիրիկ հիմք բերել բազմաթիվ փաստեր, կցել հղումներ, սակայն իմ խնդիրը ո'չ թե գիտական հոդված գրելն է, այլ խոսել Ադրբեջանի կողմից վարվող նարատիվային պատերազմի մասին, որի մասին ո'չ միայն քիչ է այս օրերին խոսվում, այլև սրանից եկող հավանական վտանգները կարծես թե աչքաթող են արվում։
Իսկ նարատիվային պատերազմի նպատակը որպես կանոն ապագա գործողությունների շուրջ տեղական և միջազգային հանրության լոյալություն ձևավորելն է, ինչը և փորձում են անել Ադրբեջանի իշխանությունները»։

«ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ձևավորվում են հավակնություններ»․ Արա Պողոսյան
2302:06
«Քանի դեռ Ալիևը մաքսիմումը չի ստացել Նիկոլ Անհողից, այստեսակ հանդիպումներն ուղղակի խաբելու համար են»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
5700:48
«ՏԻՄ ընտրություններում առաջադրվելը բանտի ուղեգիր է․ ընդդիմադիրները չեն համարձակվում մասնակցել»․ Կարապետ Պողոսյան (տեսանյութ)
6900:18
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և պայմանավորվածությունների իրականացմանը
6200:00
«Որոշ ընդդիմադիր ուժեր իրենց սև գործն արեցին․ նրանց հետ համախմբում չի լինելու»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
83Երեկ, 22:54
«Իշխանություններին ոչինչ ստիպել պետք չէ, իշխանություններին պետք է հեռացնել»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
82Երեկ, 22:36
«Բանակում չծառայելու և ոստիկանություն անցնելու հետևանքը լինելու է բանակի թվաքանակի կրճատումը»․ Միհրան Մախսուդյան
70Երեկ, 22:18
Նյու Յորքում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը (տեսանյութ)
74Երեկ, 22:00