Հինգշաբթի, 24 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում

Ջուր չի լինի նաև Արաբկիրի, Քանաքեռ Զեյթունի, Կոտայքի բազմաթիվ հասցեներում
48
Այսօր, 00:12

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 23-ին ժամը 22.00-ից մինչև սեպտեմբերի 24-ը
ժամը 15.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Երևանի Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Մամիկոնյանց, Բուդաղյան, Տոլբուխին, Գրիբոյեդով, Մալխասյանց փողոցներն իրենց նրբանցքներով,
Արաբկիրի 39, 41, 43, 49, 51, 53 փողոցներ, Կոմիտասի 1-ին, Վրացական 4-րդ, Ն.Զարյան՝ 21-
140 համարներ իրենց կոտորակներով, Հովսեփ Էմին 135-150 համարներ իրենց կոտորակներով, Վրացական
12-21 համարներ իրենց կոտորակներով, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարներ իրենց
կոտորակներով, Կոմիտասի անցուղի, Թբիլիսյան խճուղի, Կորեայի ձոր, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ
թաղամասեր, Ղափանցյան, «Արաբկիր» Բժշկական կենտրոն,
Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի՝ Պ. Սևակ, Ահարոնյան, Հր. Ներսիսյան, Վահե Վահյան,
Դավիթ Անհաղթ, Վարշավյան, Ա.Տիգրանյան, Բաբայան, Կ. Ուլնեցի, Ազատության, Չոլագյան, Վրթ. Փափազյան
փողոցներ,
Կոտայքի մարզի՝ Եղվարդ և Նոր Հաճն քաղաքների, Պտղնի, Մրգաշեն, Արտամետ, Նոր Գեղի, Բանավան, Գետամեջ գյուղերի, Առինջ գյուղի վերին հատվածի, Արգել գյուղի ամառանոցների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ
շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: