«Վեոլիա Ջուր»-ը պնդում է` ջրի որակի խնդիրներ չկան

Խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվում է ջրանջատում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Տեղեկացնում ենք, որ քիչ առաջ խոշոր վթար է գրանցվել «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա։ Վթարի վերացման հետևանքով հայտարարվում է ջրանջատում։ Ջրի որակի հետ կապված՝ տարածքներում որևէ խնդիր չկա։ Խնդրում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց։ Վեոլիաթիմը տեղում է և իրականացնում է օպերատիվ վթարավերացման աշխատանքներ»,- նշվում է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Քանաքեռավան բնակավայրի ֆեյսբուքյան էջն ահազանգել էր ջրի աղտոտվածության մասին: Իսկ Շինարարների 35 շենքի բնակիչները ՄԱՄՈՒԼ.ամ-ին ահազանգել էին ծորակից հոսող պղտոր ջրի մասին՝ որպես ապացույց ուղարկելով լուսանկար: Ավելի ուշ նմանատիպ խնդրից լրատվականին դժգոհել են նաև Արաբկիրի բնակիչները:

ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
4521:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8420:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8219:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10816:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11015:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
11315:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
10214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
10214:24