Շտապ ստորագրահավաք` ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ստորագրահավաք է կազմակերպել. «Քանի՞ անգամ ես այսօր ստիպված եղել շրջանցել փողոցը կամ երեխայիդ ձեռքը սեղմել վախից...
Ամեն օր մենք տնից դուրս ենք գալիս անհանգիստ սրտով։ Թափառող շների ոհմակներն այլևս ամենուր են՝ մեր բակերում, դպրոցների մոտ, խաղահրապարակներում։
Ստերջացման ծրագրերը ձախողվել են։ Դրանք ոչ մի արդյունք չտվեցին, իսկ շների թիվն օրեցօր ոչ թե նվազում, այլ կրկնապատկվում է։ Իսկ մեզ ասում են՝ «կացարաններ ենք կառուցելու»։ Մինչև այդ կացարանները կառուցվեն, շների թիվը նորից կկրկնապատկվի, ու էլի կացարանները չեն հերիքելու։
Սա փակ շրջան է, որի գինը վճարում ենք մենք ու մեր երեխաները՝ ամենօրյա վախով ու կծելու ավելացող դեպքերով։ Խնդիրը պահանջում է օր առաջ արմատական, օրենսդրական լուծում։
Ազգային ժողովին պարտադրող օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար մեզ պետք է 50,000 ստորագրություն։ Սա մեր միակ իրական գործիքն է՝ մեր քաղաքներն ու գյուղերը նորից անվտանգ դարձնելու համար։
Ի՞նչ է պետք անել ՀԵՆՑ ՀԻՄԱ․
1. Ստորագրե՛ք անմիջապես՝ անցե′ք հղումով և լրացրե′ք ձեր տվյալները:
2. Մասնակցե՛ք ընտանիքով․ թող ստորագրեն ձեր ընտանիքի բոլոր չափահաս անդամները։
3. ԿՈՉ ԾՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ԾՆՈՂԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ․ տեղադրե՛ք այս հղումը դպրոցական և մանկապարտեզային բոլոր չատերում։ Մեր երեխաների անվտանգությունն առաջնահերթություն է։
4. ՏԱՐԱԾԵ՛Ք (Share) այս գրառումը ձեր էջում։ Որքան շատ մարդ տեսնի, այնքան արագ կհավաքենք 50,000-ը։
Մեկ ստորագրությունը կարող է կանխել հերթական հարձակումը։ Մի՛ անտեսիր, ստորագրի՛ր հիմա և տարածի՛ր»։

Շտապ ստորագրահավաք՝ ընդդեմ թափառող շների. ԱԺ ներկայացնելու համար անհրաժեշտ է 50 հազար ձայն
31Երեկ, 23:48
«Ահա թե ինչու այս կենդանիների հարցը չի լուծվում». Ցոլակ Չադրյան
20122.09.2026, 20:48
Ուժգին կարկուտ՝ Ամասիայում (տեսանյութ)
31121.09.2026, 16:24
«Հզոր պտտահողմ՝ Սևանա լճում»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
55919.09.2026, 10:06
Գիտնականները 100 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնաբերել են կատվի նոր տեսակ (լուսանկար)
174318.09.2026, 20:42
«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
92313.09.2026, 01:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
118408.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
121807.09.2026, 13:06