Համայնքի ղեկավարի կողմից կատարվել է վատնում. գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիր գյուղական համայնքի ղեկավարի կողմից կատարված վատնման դեպքի հանգամանքները: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն 2002 թվականից Արմավիր գյուղական հայանքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ յուրաքանչյուր տարի մեկ միասնական դիտավորությամբ, 2017-2021թթ. ընթացքում բարձրագույն կրթություն չունեցող նույն անձին նշանակել է ՀՈԱԿ-ի տնօրեն՝ կնքելով աշխատանքային պայմանագիր, որի արդյունքում հիշյալ ՀՈԱԿ-ի տնօրենը ստացել է աշխատանքի վարձատրության՝ տարբեր չափերի գումարներ, կանխիկացրել և տնօրինել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ):
Հավելենք, որ միաժամանակ որոշում է կայացվել ՀՈԱԿ-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ գործուն զղջալու հիմքով:
Պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
6915:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
176Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
176Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
174Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
164Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
25011.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
50011.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
47811.11.2026, 18:55