«Արմեն Սարգսյանը չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը»»․ Հակոբ Բադալյան
![]() 530 Հինգշաբթի, 27 հունվարի, 2022 թ., 15:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Այն, որ Հայաստանը բավարար արդյունավետությամբ չկարողացավ օգտագործել որպես գործիչ Արմեն Սարգսյանի տրամաչափն ու ներուժը, ինձ համար անկասկած է, անկախ դրան տրվող տարբեր գնահատականներից: Այն, որ մենք իբրև պետություն կամ հասարակություն պետք է փորձենք «բաց չթողնել» Սարգսյանին, ինձ համար ևս անկասկած է: Ու կարծում եմ, որ Արմեն Սարգսյանն էլ չպետք է «նեղացածություն» դրսևորի և «լվանա ձեռքերը», առնվազն որովհետև Հայաստանը միայն քաղաքական իշխանությունը կամ քաղաքական ընդդիմությունը չէ: Բայց, երբ նախագահի խորհրդանշական պաշտոնի առկայության պարագայում, խոսվում է այն մասին, թե Արմեն Սարգսյանի գնալով իշխանությունը դառնում է միաբևեռ, սա այլ բան չէ, քան պարզապես կամ քարոզչական նկատառում կամ իրադրության ոչ ամբողջական պատկերացում: Ինչպես կարող է բևեռ դիտվել մի ինստիտուտ, որը բացարձակապես օժտված չէ այդպիսին լինելու համարժեք լիազորությամբ՝ ով էլ լինի նախագահ: Ավելին, հենց այդտեղ է, որ առաջանում է լուրջ խնդիր, երբ խորհրդանշական ինստիտուտի ղեկին է հայտնվում մարդ, գործիչ, որը բազմապատիկ ավելին է իր տրամաչափով: Դա ճգնաժամահեն իրավիճակ է: Ինչպես կարող են միևնույն ինստիտուտի՝ խորհրդարանի միջոցով ձևավորվող երկու մարմինները՝ կառավարություն և նախագահ, լինել միմյանց հակակշիռ: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դե յուրե կառուցվածքի ներքո գործում է դե ֆակտո բոլորովին այլ կառուցվածքով և տրամաբանությամբ համակարգ: Հետևաբար, Հայաստանում կառավարման համակարգում հակակշիռների հարցը պահանջում է սահմանադրական լուծումներ: Ինչպես են այդ առումով պատկերացումները, ինչ փոփոխություն պետք է լինի, ինչ մոդել պետք է լինի, սա արդեն կարևոր, բայց այլ հարց է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
