«Մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ»․ Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, մի հարցի մասին եմ ուզում պարզաբանում տալ, որը թյուրընկալումների տեղիք է տալիս: Սա չէի անի, եթե հերթական անգամ ինձ չասեին, որ մենք արդեն այնքան մեծ պատվաստումների ծածկույթ ունենք, որ այն պետք է մեզ պաշտպաներ, բայց՝ չի պաշտպանում: Եղել են նաև նմանատիպ մամուլի հրապարակումներ՝ սխալ թվերով։
Թյուրընկալումները բխում են կից նկարից, որից այդքան էլ ակնհայտ չէ իրական պատկերը:
Այս պահին իհարկե թվերն այլ կլինեն, բայց ավելի թարմ հրապարակված վիճակագրություն մենք չունենք:
Եվ ուրեմն հրապարակման պահին մեր երկրում պատվաստված բոլոր քաղաքացիների թիվը կազմում է 999.891 և ոչ թե՝ 1.825.382, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 33.7%-ը:
Այս 999.891 քաղաքացիներից ամբողջական պատվաստում ստացել է 819.841 քաղաքացի, ինչը կազմում է մեր ազգաբնակչության 27.7%-ը:
Իսկ 180.050 (999.891-819.841) քաղաքացի ստացել է դեռևս մեկ դեղաչափ:
Հ.Գ. պատվաստումների կարևորության մասին այս գրառման մեջ չեմ խոսի, դրա մասին շատ ասվել է և դեռ կասվի»:

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
6012:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
161Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
250Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
66319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106013.08.2026, 13:12