Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. ԱՄՆ դեսպան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ. ԱՄՆ դեսպան
485
Երկուշաբթի, 31 հունվարի, 2022 թ., 18:48

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ–ԱՄՆ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ԱՄՆ դեսպանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այդ գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
ՀՀ փոխվարչապետը կարևորել է ԼՂ հակամարտության վերջնական և համապարփակ լուծման հարցում Միացյալ Նահանգների դերն ու առաքելությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։