Հայաստանը պատրաստակամ է ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները. ՀՀ ԱԳՆ

Հունվարի 31-ին Հայաստանը և Կանադան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Այս երեք տասնամյակները նշանավորվել են երկու պետությունների միջև ամուր քաղաքական երկխոսության ձևավորմամբ, փոխշահավետ և արդյունավետ համագործակցության և ջերմ ու բարեկամական հարաբերությունների հաստատմամբ։ Փոխգործակցության ամրապնդման գործում զգալի է հայ համայնքի դերը, որը երկու երկրներն ու ժողովուրդները կամրջող յուրօրինակ օղակ է։
Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանին և Կանադային միավորում են ամուր կապերն ու ընդհանուր մոտեցումները՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության համընդհանուր արժեքների վրա։ 2004 թվականին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը այդ սկզբունքների առաջնայնության և արդարության վերականգնման ցայտուն դրսևորումն էր։
Նշանակալի էր 2018 թվականին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի պաշտոնական այցը Հայաստան, որը նոր լիցք հաղորդեց հայ-կանադական երկկողմ համագործակցությանը։ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով Կանադայի կառավարության կողմից ձևավորված հատուկ առաքելությունը հանդիսանում է հայ-կանադական փոխգործակցության կարևոր գործիք։
Միջխորհրդարանական երկխոսությունը և խորհրդարանական դիվանագիտությունը զգալի տեղ են զբաղեցնում երկկողմ հարաբերություններում։ Գնահատում ենք Կանադայի աջակցությունը Հայաստանի խորհրդարանի կարողությունների զարգացմանը։
Հայաստանը պատրաստակամ է առավել ամրապնդելու հայ-կանադական երկկողմ հարաբերությունները՝ բարձրացնելով դրանք որակապես նոր մակարդակի։

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
6915:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
176Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
176Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
174Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
164Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
25011.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
50011.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
47811.11.2026, 18:55