Հինգշաբթի, 12 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում
573
Երեքշաբթի, 01 փետրվարի, 2022 թ., 11:36

ԱՀ առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 31-ին կատարվել է 155 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2064 քաղաքացու հետազոտություն, որից 206-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»: