«Օմիկրոնը կլինի գրիպի նման սովորական վիրուս․ մարդիկ կհիվանդանան, կլավանան»․ Զեյնալյան

587
Չորեքշաբթի, 02 փետրվարի, 2022 թ., 15:42
«Մեծամասամբ օմիկրոն տեսակի շտամն է, որովհետև այն ունի բավականին մեծ տարածվածության ցուցանիշ, բայց դրան զուգահեռ, բարեբախտաբար, մահաբերության ցուցանիշը խիստ ցածր է՝ այլ շտամների համեմատ»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թվին, ասաց առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը:
«Եթե նկատել եք, այդքան բարձր հիվանդացության ցուցանիշի դեպքում մահվան թվերը եզակի են: Ըստ էության, մենք գնում ենք այնպիսի իրավիճակի, որ սա կլինի սովորական շրջանառվող վիրուս, ինչպիսին է գրիպի սեզոնային վիրուսը: Վստահ եմ, որ կգնա դրան, մարդիկ կհիվանդանան, կլավանան՝ սովորական հարբուխի տեսքով, և հոսպիտալացման կարիք մեծ մասամբ չի լինի»,- նշեց Զեյնալյանը:

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
44616.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
74713.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
89111.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
94309.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
92509.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
111406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
116205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
266404.11.2026, 23:31