2 մլրդ դրամ՝ «պինցետով» հեռացվող վարակի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2 մլրդ 150 մլն դրամ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը: Կառավարության այսօրվա նիստում ընդգրկված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե անհրաժեշտ գումարը ուղղվելու է վարակիչ հիվանդության՝ ՀՀ-ում կորոնավիրուսային վարակի (COVID-19) արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով իրականացված միջոցառուների ծախսերի իրականացմանը։ Թերթին հայտնի է դարձել, թե գումարը ինչի վրա է ծախսվելու:
Մասնավորապես, 590 մլն դրամ ուղղվելու է վերապրոֆիլավորված ԲԿ-ների հունվար ամսվա պահպանման ծախսերին, 490 մլն դրամ՝ ԲԿ-ների աշխատակիցների աշխատավարձին։ Իսկ միայն 1 մլրդ դրամ ուղղվելու է Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնող բուժանձնակազմի լրավճարի համար։ Հավելենք, որ ընթացիկ ամսում ՀՀ-ում վերապրոֆիլացված բժշկական կենտրոնները, ըստ նախագծի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», Սպիտակի և Կապանի բժշկական կենտրոններն են:
Այսինքն՝ կորոնավիրուսից չվախենալու, այն պինցետով և օղիով ախտահանելու խոստում տված վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այժմ միայն հունվար ամսվա ծախսերի համար 2 մլրդ դրամ է փոխանցելու հենց այդ վարակի դեմ պայքարելու նպատակով: Բայց նկատենք, որ միայն չորս հիվանդանոցների վրա է բաշխվելու 2 մլրդ 150 մլն դրամ գումարը։ Թե ինչպես են ծածկվելու մյուս հիվանդանոցների ծախսերը, նախագծում խոսք չկա:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
6012:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
161Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
250Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
66319.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
40118.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36618.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
82115.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
106013.08.2026, 13:12