Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

Բայդենն ու Մակրոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը
1245
Հինգշաբթի, 03 փետրվարի, 2022 թ., 10:06

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Սպիտակ տունը։

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, քննարկել են դիվանագիտական ​​շփումները և, Ուկրաինայի շուրջ իրավիճակի վատթարացման դեպքում՝ Ռուսաստանի դեմ տնտեսական արագ և կոշտ պատժամիջոցների հարցը»,- նշված է տեքստում: