Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի անժամանակ մահվան մասին:
Անգնահատելի է պարոն Գրիգորյանի ներդրումը հայ երգարվեստի զարգացման գործում: Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնք մեր հարուստ մշակութային ժառանգության կարևոր մասն են: Արթուր Գրիգորյանը Հայաստանի երգի պետական թատրոնում ունեցել է բեղմնավոր գործունեություն, որը էստրադային երգավերստին տվել է բազմաթիվ երիտասարդ կատարողներ, որոնք իրենց արժանի տեղն են զբաղեցնում մեր երգարվեստում:
Տաղանդների հայտնաբերման գործում պարոն Գրիգորյանի կազմակերպած «Այո», «777», «Ասուպ», «Ընծա» մրցանակաբաշխությունները, «Կանաչ գոտի», «Արցախի ձայներ» նախագծերի դերակատարումը դժվար է գերագնահատել։
Արթուր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է, բայց նրա ազդեցությունն ու ներդրումն անշրջելի են հայկական էստրադայի զարգացման գործում:
Խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին ու կիսում նրանց վիշտը»:

Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
169Երեկ, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
169Երեկ, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
167Երեկ, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
158Երեկ, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
24611.11.2026, 20:48
Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից
48911.11.2026, 19:13
ՀԱՊԿ ղեկավարները Մոսկվայում կայացած գագաթնաժողովից հետո հռչակագիր են ստորագրել
46711.11.2026, 18:55
ՀԱՊԿ-ի մասնակիցները զրկեցին Հայաստանին ձայնի իրավունքից
47811.11.2026, 18:42