Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ

Հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ
326
Երկուշաբթի, 07 փետրվարի, 2022 թ., 18:12

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի
2-րդ մասով հարուցվել է քրեական գործ՝ Գանձաքար գյուղի սկզբնամասում տեղի ունեցած՝ մահվան ելքով ավտովթարի
դեպքի առթիվ:
Նախնական տվյալներով, 2022թ. փետրվարի 07-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, տղամարդն իր «BMW»
մակնիշի ավտոմեքենայով, հիշյալ գյուղի սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա
արգելապատնեշին և տեղում մահացել, իսկ ուղևորը դիմել է բուժօգնության։
Նշանակվել են դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն: