Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում

Հայտնաբերվել է դատապարտյալի դի՝ կախված վիճակում
349
Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 13:12

Փետրվարի 09-ին՝ ժամը 22։45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բնակելի գոտում հերթական շրջայց կատարելիս մարզադահլիճում նկատել են դատապարտյալ, 1999թ․ ծնված Գ․ Հ-ի դին՝ սավանով կախված վիճակում։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։