Վանաձորի նախկին համայնքապետի կալանքի ժամկետը 2 ամսով երկարացվել է
![]() 299 Հինգշաբթի, 10 փետրվարի, 2022 թ., 22:18 Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը։ Նա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով կալանավորված է դեկտեմբերի կեսերից։ Մի քանի օր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ լրացվել է նրա մեղադրանքը պաշտոնավարման տարիներին կատարած ենթադրյալ հանցանքների նոր դրվագներով։ Մասնավորապես իրավապահները նոր փաստեր էին հրապարակել, ըստ որոնց նախկին համայնքապետն անցած 5 տարիներին մի շարք հողատարածքների դեպքում համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն է արել և ընդհանուր օգտագործման հասարակական կանաչ տարածք հանդիսացող, սեփականաշնորհման ոչ ենթակա հողերը դարձրել հասարակական կառուցապատման տարածքներ, որի դեպքում թույլատրվել է դրանց աճուրդ-վաճառքը։ Ծանր հանցանքների մեջ մեղադրվող Մամիկոն Ասլանյանի փաստաբանները անհիմն են համարում թե՛ մեղադրանքը և թե՛ կալանքը երկարացնելու որոշումը, և մտադիր են բողոքարկել այն։ Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, որի արդյունքներով նրա գլխավորած դաշինքն ամենաշատ թվով ձայներն էր ստացել, և հավանական էր, որ ավագանի անցած «Հայրենիք» կուսակցության աջակցությամբ կարող էր համայնքապետ ընտրվել։ Ընտրություններից երկու ամիս անց դեռ ավագանին համայնքի ղեկավար չի ընտրել։ Դատարանն ընտրություն անցկացնելու արգելք է սահմանել։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
