«Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ». Արսեն Թորոսյան
![]() 761 Ուրբաթ, 11 փետրվարի, 2022 թ., 12:00 Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառումը. «44-օրյա պատերազմի զոհերի թիվը ճիշտ է և չի թաքցվում։ Չէի ուզի այս ցավոտ հարցին անդրադառնալ, բայց նույնիսկ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այս հարցի շուրջ վարչապետի մեկնաբանությունից հետո չդադարող մանիպուլյացիաներն ու կեղծիքը, որոնք հաճախ անցնում են բարոյականության սահմանը, ստիպում են ինձ դա անել: Ցավալին այն է, որ դա անում են նաև մարդիկ, որոնք եղել են զինված ուժերում ղեկավար պաշտոնների, նույնիսկ գերագույն գլխավոր հրամանատար են եղել և շատ լավ գիտեն, թե այդ թվերը ինչպես են ձևավորվում, ովքեր են այն մարդիկ, որ այդ վիճակագրությունը տալիս են: Նրանք նաև շատ լավ գիտեն, որ պատասխանատուները պրոֆեսիոնալներ են և կեղծիքի երբեք չեն գնա, ավելին՝ նրանց մեծ մասին հենց իրենք էլ ժամանակին նշանակել են այդ պաշտոններում: Ես համոզվել եմ, որ մեր պետական կառավարման մարմինները չեն թաքցնում մեր կորուստների իրական թվերը դեռ 2016 թվականին, երբ ապրիլյան պատերազմի ժամանակ զբաղեցնում էի Արցախի պաշտպանության բանակի ռազմաբժշկական բաժնի վիճակագրի պաշտոնը և ինքս էի մասնակցում վիրավորների թվի հավաքագրմանը: Հիմա վերադառնալով 44-օրյա պատերազմին, ուզում եմ տեղեկացնել, որ Քննչական կոմիտեում մեր զոհերի թվի մասին տեղեկատվությունը ձևավորվում է՝ հիմնվելով մեր դատաբժշկական ծառայության կողմից զոհերի մարմինների և մասունքների դատաբժշկական (ներառյալ՝ դատագենետիկական) փորձաքննության վրա: Երկու պետական մարմիններն էլ եղել են Ստեփանակերտում՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, անձամբ բազմիցս ներկա եմ եղել այդ գործընթացին և ուզում եմ ասել, որ միայն մեր ժողովրդին ավել ցավ պատճառել ցանկացող անձը կարող է կեղծել այս, արդեն իսկ անասելի ցավ պատճառող թվերը ու փորձել մեր կորուստները ներկայացնել ավելին, քան կան: Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

«Մասնագետների և ոլորտի կարիքները գնահատում են, հետո նոր սկսում պրոյեկտը»․ Գևորգ Գրիգորյան
199Երեկ, 10:06
Նախարարի մոր ընկերությունը շարունակում է պետպատվերներ ստանալ. «Ժողովուրդ»
241Երեկ, 09:06
Իրանում լրջորեն վնասվել են մոտ 30 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն
539Երեկ, 00:37
«Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատողների «գլխի տակ փափուկ բարձ են դնում»»․ Գևորգ Գրիգորյան
35409.03.2026, 12:12
Հրապարակվել է 2026-ի լավագույն հիվանդանոցների ցանկը
92009.03.2026, 00:33
«Հատուկ ռեժիմով գործում է Բեյրութ-Երևան շաբաթական 3 ուղիղ չվերթ»․ ՀՀ ԱԳՆ
52707.03.2026, 22:16
«Պոլիկլինիկաներում պարտադրում են ստորագրել աշխատանքային պայմանների փոփոխման փաստաթղթի տակ»․ Գևորգ Գրիգորյան
74706.03.2026, 11:36
Բնակչության ավելի քան կեսն ունի ավելցուկային քաշ կամ գիրություն
90004.03.2026, 14:18
