Թրամփի նստավայրից «հույժ գաղտնի» փաստաթղթեր են հայտնաբերվել

ԱՄՆ Ազգային արխիվի վարչությունը Մար-ա-Լագոյի նստավայրից (որտեղ ապրել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը) «հույժ գաղտնի» փաստաթղթեր է հայտնաբերել, գրում է The Washington Post-ը։
Ավելի վաղ թերթը գրել էր, որ Ազգային արխիվի աշխատակիցները նախկին նախագահի նստավայրից փաստաթղթեր են հայտնաբերել, որոնք Թրամփը դուրս էր բերել Սպիտակ տնից և տեղափոխել Մար-ա-Լագո։ Փաստաթղթերի թվում էին՝ նամակագրությունը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ և Բարաք Օբամայի հաղորդագրությունը, որը 2016 թվականին թողել էր իր իրավահաջորդին։
Թերթի զրուցակիցները նշել են, որ երբ Թրամփը նախագահ էր, հաճախ էր Սպիտակ տնից թղթապանակներ տանում՝ ավելի մանրակրկիտ ուսումնասիրելու համար:
Նախկին նախագահի նստավայրում նման փաստաթղթերի պահպանումը մտահոգություն է առաջացրել արխիվների մասին օրենքի հետ կապված։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54