«Ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են». Քոչարյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
![]() 1378 Հինգշաբթի, 17 փետրվարի, 2022 թ., 12:00 «Լավ եմ ճանաչում իրեն: Կարող եք նրան ընդունել, չընդունել, հարգել, չհարգել, բայց ինքն ասում է այն, ինչ մտածում է: Միշտ չի, որ պետության ղեկավարը պետք է ասի այն, ինչ մտածում է: Իհարկե, չպետք է այդ տոնով ասեր, կոռեկտության որոշակի բանը պետք է պահեր, բայց մենք պետք է իմանանք հետևյալը՝ ինքն ասել է այն, ինչ ուրիշները մտածում են. բոլորը մեր մասին այդպես են մտածում»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը՝ անդրադառնալով Լուկաշենկոյի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, խոսելով Միութենական պետության կազմում նոր երկրների հնարավոր միավորման մասին, ակնարկել էր, որ Հայաստանը մեծ հավանականությամբ կմիանա դրան, որովհետև «ոչ մեկին պետք չէ». «Հայաստանը տեղ չունի գնալու։ Կարծո՞ւմ եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են։ Նրանք դա արդեն տեսան․․․»: Ռոբերտ Քոչարյանն այն տեսակետին է, որ Հայաստանի՝ Միութենական պետության մաս դառնալու քննարկումներին պետք է վերաբերվել պրագմատիկ և որոշակի հաշվարկների հիման վրա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
