«Բիզնես շահ հետապնդողներին թույլ մի՛ տվեք ոչնչացնել ծաղկի այս վերացող տեսակը». Կարինե Միքայելյան

ՀՀ Էջմիածին համայնքի ավագանու անդամ Կարինե Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չ՛հարգելի անգրագետ, մի փոր հացի համար ապրողներրր, էս ծաղիկը անհետացման եզրին ա, լավ, ամեն տարի նույն պատմությունը կրկնվում ա, հնարավոր չի՞ միթե, որ վաճառեք ջերմոցային պայմաններում աճեցրածը, և անգրագետ սպառողնե՛ր, հնարավոր չի՞ ջերմոցային ծաղիկը գնել, ի վերջո եթե չլինի պահանջարկ, գուցե չվաճառե՞ն այլևս:
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Առկա է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանի մեկ աճելավայրում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ․ կմ-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես անհետացած տեսակ։
Շտերնբերգիա Ֆիշերի
Ծաղիկն անունը ժառանգել է կենսաբան Շտերնբերգիա Ֆիշերից, որը զբաղվել է բույսի ուսումնասիրմամբ։
Այն տարածված է Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում, Իրանում։ Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի տարածքում։
Աճում է խոտածածկ տարածքներում, անտառների լանջերին, ծովի մակերևույթից 600-800 մ բարձրություններում։ Շատ կամակոր է՝ խոնավություն չի սիրում, ցրտին չի դիմանում։ Նույնիսկ +8 +10 ջերմաստիճանում ծաղկի աճը կարող է կանգնել։ Ծաղկում է հունվար-մարտ ամիսներին և դաշտերում դեղնականաչ գորգ փռում։
1 սոխուկի վրա մինչև 13 ծաղիկ կարող է բացվել։ Տերևները վառ կանաչ են, հաստ ու փայլուն։ Գեղազարդ տեսքը բույսը պահպանում է մինչև ապրիլ ամիսը։
Ի դեպ, մինչև 1980-ականների սկիզբը այն համարվում էր վերացած բուսատեսակ։ Եվ հենց այդ տարիներին, Զանգեզուրի Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում այն ժամանակ դեռևս ասպիրանտ, այժմ կենսաբանական գիտությունների թեկնածու, «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի գլխավոր դենդրոլոգ Արծվի Գրիգորյանը հայտնաբերեց այն։
Այս ծաղիկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Այն արգելվում է քաղել։
Յուրաքանչյուր մեկ հատի համար տուգանքը կազմում է 25․000 դրամ, իսկ 200․000 դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է նաև քրեական պատասխանատվություն։
Եթե, այնուամենայնիվ, ուզում եք տանը մի փունջ դեղին ուրախություն ունենալ, գնեք ջերմոցային պայմաններում աճեցվածները, վաճառողից պահանջեք սերտիֆիկատ։
Բիզնես շահ հետապնդողներին թույլ մի տվեք ոչնչացնել ծաղկի այս վերացող տեսակը»:

«Բացառիկ կլիմայական երևույթ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
116Երեկ, 11:48
«Կաղնիները զանգվածաբար վարակված են»․ Քրիստինա Վարդանյան
20822.06.2026, 15:24
«Դե ինչ, ծափահարեք քաղաքապետին»․ Քրիստինա Վարդանյան
27720.06.2026, 16:30
«Հացենիները կատալպայով փոխարինելը հանցանք էր»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
25320.06.2026, 16:00
«Ուղղակիորեն լեգիտիմացվում է ադրբեջանական զինված ուժերի ներթափանցումը և 3000 հա տարածքի զավթումը». բաց նամակ (լուսանկար)
66516.06.2026, 23:39
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով
32315.06.2026, 20:18
«Նորմալ երկրում մարդկանց արդեն տարհանած կլինեին». Արեն Ափիկյան (տեսանյութ)
34215.06.2026, 13:00
«Ծանր մետաղներով հարուստ հոսքաջրերը հոսում են Կապանի փողոցներով»․ Մարիամ Սուխուդյան (տեսանյութ)
31415.06.2026, 12:48