«Երևանի թեղիներն են, որոնց քաղաքապետարանը դատապարտել է մահվան»․ Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի թեղիներն են, այն ծառերը, որոնց քաղաքապետարանը դատապարտել է մահվան և երեք տարի է ոչնչացնում է՝ հանուն օտարածին ծաղկող, գնդիկների։ Գեղեցիկ, սաղարթաշատ և Երևանի կլիմային ամենահարմար բույսն է։ Փողոցների կանաչապատման համար գերկարևոր և ֆունկցիոնալ ծառատեսակ է՝
․ գարնանն առաջինն է բացում տերևը և քաղաքին էկոծառայություն մատուցում,
․ տերևաթափն ավարտվում է դեկտեմբերին, տերևային զանգվածը շատ երկար է ծառայում, մնացած ծառերից տարբերվող է,
․ փոշին նստեցնելու եզակի ունակություն ունի, շնորհիվ տերևի կառուցվածքի,
․ մեծ ստվերային մակերես է առաջացնում, քանզի բարձրաբուն է և ունի խիտ և լայն սաղարթ,
․ սերմը թռչունների համար սնունդ է։
Ազնիվ եղեք, Բնությունը լռում է, բայց չի ներում։ Կանգ առեք, դադարեցրեք կանաչ սպանդը, խնայեք ձեր երեխաների կյանքն ու ապագան։
Աստծո արվեստն է Բնությունը, մի վնասեք…»։

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
149420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
77219.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
86018.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
94016.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
104414.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
106313.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123810.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
135007.10.2026, 01:06