Մանրամասներ՝ Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման հարցով ԱԽ նիստից
![]() 682 Երկուշաբթի, 21 փետրվարի, 2022 թ., 20:18 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որտեղ նա խնդրել է քննարկել ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման հարցը։ Նիստի մեկնարկին նա նախ մի քանի բարձրագոչ հայտարարություններ է արել, ապա խոսքը փոխանցել ներկաներին, գրում է MK.ru-ն։ Արդյունքում բոլոր ներկաները հանդես են եկել Դոնեցկի և Լուգանսկի անկախության ճանաչման օգտին։ Անվտանգության խորհրդի նիստում իր ելույթում Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ի սկզբանե ամեն ինչ արել է բոլոր հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար, այնուհանդերձ, Կիևի իշխանությունները երկու ռազմական պատժիչ գործողություններ են իրականացրել այդ տարածքներում և, թվում է, արդեն սկսել են երրորդը։ Բացի այդ, նախագահն ընդգծել է, որ բոլորի համար արդեն պարզ է, որ ուկրաինական իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ անել Մինսկի համաձայնագրերով։ Այդ կապակցությամբ, նշում է Պուտինը, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հարցը սերտորեն կապված է աշխարհում և մասնավորապես, Եվրոպայում, անվտանգության ապահովման գլոբալ խնդիրների հետ։ Պուտինը նաև զգուշացրել է, որ եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, ապա Ռուսաստանի Դաշնությանն սպառնացող վտանգները բազմապատիկ կմեծանան։ Ելույթ ունենալով հանդիպման ժամանակ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Արեւմուտքը պատրաստ չէ ընդունել ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկները։ Իսկ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակն ընդգծել է, որ Դոնբասի շուրջ բանակցությունների գործընթացը գտնվում է զրոյական մակարդակում, և Դոնբասը պետք չէ ոչ Ուկրաինային, ոչ Արևմուտքին։ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն էլ հիշեցրել է, որ իրավիճակը Դոնեցկում և Լուգանսկում վատթարանում է, 68,5 հազար փախստական արդեն մտել է Ռուսաստան, կան դեպքեր, երբ Ուկրաինայի Զինված ուժերի արկերը խոցել են Ռուսաստանի Դաշնության տարածքը, առաջին հերթին՝ Ռոստովի մարզում: Բորտնիկովը հայտարարել է նաև ուկրաինացի զինծառայողի գերեվարման մասին, ով, իբրև, մասնակցել է Ռուսաստանի Դաշնության սահմանը ճեղքելու գրոհին։ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին կարծիքի համար և ասել, որ որոշումը կկայացվի այսօր: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
