Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Պուտինն ասաց՝ մենք ենք ծնել Ուկրաինան, մենք էլ կուլ կտանք, եթե բանը դրան հասնի». Սարգիս Միքայելյան

«Պուտինն ասաց՝ մենք ենք ծնել Ուկրաինան, մենք էլ կուլ կտանք, եթե բանը դրան հասնի». Սարգիս Միքայելյան
260
Երեքշաբթի, 22 փետրվարի, 2022 թ., 00:30

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պուտինն, ըստ էության, ասաց.
- Մենք ենք ծնել Ուկրաինան, մենք էլ կուլ կտանք, եթե բանը դրան հասնի,
- Եթե ՆԱՏՕ-ն շատ է ուզում բազաներ դնել Ռուսաստանի արևելյան սահմաններին, ապա այդ սահմանները կարող են անցնել, օրինակ, Լվովի մարզով,
- Լենինյան սահմաններն ու լենինենց ստեղծած ազգային պետությունները պատմական անարդարություն են, և եթե Արևմուտքը դանակը հասցնի ոսկորին, ապա այդ սահմանները կարող ենք փոփոխել և բոլորին կանգնեցնել փաստի և կամ ծանր ընտրության առաջ,
- Ուզում եք մեզ հարևան պետությունների հետ «ընկերություն անել մեր դեմ», ապա կստեղծենք վիճակ, որ այդ պետությունների համար դա լինի պոտենցիալ մահացու, ու մեր հարևաններն ուղղակի ռիսկ չանեն ձե՛զ հետ ընկերություն անել,
- Բոլորին ցույց կտանք, որ «մեր դեմ» տրված ամերիկյան երաշխիքները փուչիկ են. ոչ ոք օվկիանոսի էն կողմից ձեզ չի փրկի մեզնից, այնպես որ՝ արջի ձվերից մի քաշքշեք,
- Մենք պատրաստ ենք գնալ ռիսկի ու փոխել աշխարհակարգը ուժի զոռով, եթե էդ աշխարհակարգը գործում է մեր հիմնական շահերի դեմ, իսկ դու՞ք ինչի եք պատրաստ՝ մի քանի լրացուցիչ սանկցիաների՞, թե՞ համաձայնության գալու մեզ հետ, թե՞ կռվելու մեր դեմ»: