ԱՄՆ-ն արգելում է Դոնեցկի ու Լուգանսկի հետ առևտուրն ու պատրաստում կոշտ պատժամիջոցներ

ԱՄՆ վարչակազմը սպասում էր, որ Ռուսաստանը կճանաչի Լուգանսկի և Դոնեցկի անկախությունը և պատրաստ է անմիջապես արձագանքել այդ քայլին, երկուշաբթի օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում ասել է, որ անհրաժեշտ է համարում ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ինքնիշխանությունն անհապաղ ճանաչելու որոշում կայացնել, «քանի որ արյունահեղության, բռնության և անօրինականության ուղին բռնածները չեն ճանաչել և չեն ճանաչում Դոնբասի հակամարտության այլ լուծում, բացի ռազմականից»։
«Մենք ակնկալում էինք նման քայլ Ռուսաստանի կողմից և պատրաստ ենք անմիջապես արձագանքել: Նախագահ Բայդենը շուտով հրաման կարձակի, որը կարգելի ամերիկացիների կողմից ներդրումները, առևտուրը և ֆինանսավորումը Ուկրաինայի՝ այսպես կոչված ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի շրջաններում»,- ասել է Փսակին, որի հայտարարությունը հրապարակել է Սպիտակ տունը։
Նա հավելել է, որ մոտ ապագայում ԱՄՆ վարչակազմը կընդունի «լրացուցիչ պատժամիջոցներ՝ կապված Ռուսաստանի կողմից միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումների հետ»։
Փսակին ավելացրել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելուց հետո Վաշինգթոնը շարունակում է սերտ կապի մեջ մնալ իր դաշնակիցների և գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ:

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54