Արևմուտքում ՌԴ նախագահի որոշումն անվանել են Մինսկյան պայմանավորվածությունների խախտում

ՌԴ-ի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ճանաչման որոշումը քննադատության է արժանացել արևմտյան առաջնորդների կողմից, հայտնում է Лента-ն:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ այդ քայլը խաթարում է Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորմանը և խախտում Մինսկյան համաձայնագրերը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատժամիջոցների մասին հրամանագիր է ստորագրել, որով արգելում է ամերիկացիներին ներդրումներ ու ֆինանսավորում կատարել ԼԺՀ-ում ու ԴԺՀ-ում:
Գերմանիայի ԱԳ նախարարը կոչ է արել Ռուսաստանին չեղարկել որոշումը:
Իտալիան ու Ավստրիան ևս հայտարարել են, որ ճանաչումը խախտում է Մինսկյան պայմանավորվածությունները և խոչընդոտում է ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը:
ՌԴ որոշման դեմ է արտահայտվել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ասելով, որ Մոսկվան խախտել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54