«Կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է». Արմեն Մուրադյան
![]() 662 Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 11:48 ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատվում է ԿՈՎԻԴ-19 համաճարակային իրավիճակի որոշակի կայունացում. հունվար ամսվա սկզբից մեկնարկած նոր կորոնավիրուսային հիվանդության 5-րդ ալիքն աստիճանաբար մարում է, ինչի մասին են վկայում «Հերացի» վերլուծական կենտրոնի կողմից պարբերաբար մշտադիտարկվող ցուցանիշները: Մասնավորապես, սույն թվականի փետրվարի 22-ից հետո, երբ արձանագրվել էր ԿՈՎԻԴ-19 առավելագույն օրական դեպքերը՝ 4388, փաստացի բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը կրճատվել է 2.1 անգամ, իսկ վարակի տարածվածության և հայտնաբերման համար կարևոր նշանակություն ունեցող կատարված թեստավորումների և դրական դեպքերի հարաբերության ցուցանիշը նվազել մինչև 13.4%, փետրվարի 22-ի 45.7%-ի փոխարեն: Որոշակի լարվածության թուլացում է արձանագրվում նաև նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին սպասարկող «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԿՈՎԻԴ-19 բաժանմունքում, որտեղ բուժվող պացիենտների թիվը վերջին 10 օրերին կրճատվել է շուրջ 16%-ով: Միևնույն ժամանակ, վարակը շարունակում է մնալ հանրային առողջության լուրջ մարտահրավեր՝ հանգեցնելով մարդկային կորուստների՝ հատկապես տարեցների շրջանում, հետևաբար պարզ հակահամաճարակային կանոններին հետևելը, պատվաստումներից չխուսափելը շարունակում է մնալ հիվանդության ծանր և անդառնալի դեպքերի կանխարգելման լավագույն միջոցը»: Աղբյուրը` Արմեն Մուրադյան |

Բյուրեղավանում մեկ օրում գրանցվել է մոտ 30 կանչ․ 8 հոգի հոսպիտալացվել է (տեսանյութ)
9817:24
«HPV թեստավորումը միայն ապահովագրվածների համար է»․ Անուշ Պողոսյան
65216.04.2026, 16:42
Օգտագործվող շաքարի զգալի մասը «թաքնված» է վերամշակված մթերքներում
62516.04.2026, 09:00
ԱՄՆ-ում բժիշկը սխալ օրգան է հեռացրել ու դարձել բուժառուի մահվան պատճառ
190815.04.2026, 21:02
Վարկով առողջապահություն. 102 մլն վարկ՝ ապահովագրության համակարգի համար. «Ժողովուրդ»
69315.04.2026, 09:00
«Տառասխալներով, սխալ հրամաններով կառավարում են բուժաշխատողներին»․ Գևորգ Գրիգորյան
50914.04.2026, 12:30
«Հերթական սուտը՝ նախարարի շուրթերից». Անուշ Պողոսյան
66413.04.2026, 13:06
«Ումի՞ց եմ վախենում, այդ ովքե՞ր են»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
94010.04.2026, 15:18
