«Տարածաշրջանը մի քայլ էլ մոտեցավ նոր թեժ պատերազմի». Սուրեն Սահակյան
![]() 503 Չորեքշաբթի, 23 փետրվարի, 2022 թ., 15:48 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի վերջո, ինչի՞ մասին էր Պուտինի անհամոզիչ տեքստը։ Բացարձակապես ոչնչի մասին։ Պուտինը խոսեց, թե ինչ վատ կլինի, եթե Դոնեցկում ու Լուգանսկում ՆԱՏՕ-ի հրթիռներ տեղակայվեն։ Իսկ եթե դրանք տեղակայվեն Կիևում, Խարկովում ու Չերնիգովում, դրանից ավելի հե՞շտ կլինի։ Երկու քվազի-պետություննների ճանաչմամբ նա պայմանավորեց Ռուսաստանի անվտանգությանն սպառնացող վտանգների չեզոքացումը։ Կա՞ որևէ ողջամիտ մեկը, որ իրականում ճիշտ դրա հակառակը չի տեսնում՝ Ռուսաստանի նկատմամբ ատելության կրակի վրա եռացող տասնյակ միլիոնանոց թշնամական մի «կաթսա»-երկիր։ Ելույթից հետո ԱՄՆ-ը հայտարարեց Մերձբալթյան երկրներում իր ռազմական ներկայությունը մեծացնելու մտադրության մասին։ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ամենամեծ հավանականության համար մնում ա իրական պատերազմ սկսել Դոնբասում։ Այսինքն՝ էդ քայլերով ստացավ ուղիղ հակառակ արդյունքը, ստացավ ՆԱՏՕ-ի արդարացված ավելի մեծ ներկայություն հենց իր սահմաններին։ Կամ պատմական արդարության վերականգնման մասին նրա տեքստի մեջ տեղ գտած պատմությունը, ո՞ր շրջանից ա սկսում։ Գուցե մի փոքր էլ հետ գնա ու կամավոր մտնի մոնղոլ-թաթարական լծի տակ ու մոնղոլ խաների արձաննե՞րը կանգնեցնի Լենինի ու Պյոտր 1-ինի արձանների փոխարեն։ Իսկ ի՞նչ ստացավ։ Գործնականում ի՞նչ փոխվեց մարիոնետային երկու պետությունների ճանաչմամբ։ Դե ֆակտո՝ ոչինչ։ Ինչպես նախկինում, կոնֆլիկտը զարգանում ա ՌԴ-ի համար անբարենպաստ սցենարով՝ խաղաղության նրա պայմաններն արհամարհվեցին, դրան ավելացան պատժամիջոցներ, որոնք Պուտինին առանձնապես ոչնչով չեն սպառնում, բայց բնակչության բարեկեցության վրա կազդեն։ Եթե նախկինում նա խոսելու տարածք ուներ ու խոսում էր Ղրիմի Ռուսաստանի կազմում մնալու երաշխիքների մասին, ապա իրադրության իր համար անբարենպաստ զարգացման դեպքում էդ խնդիրն էլ կարող ա մեծ հարցականի տակ դրվել։ Ասում են՝ բանակը կոնֆլիկտի գոտում տեղակայելու իրավունք ստացավ։ Դե, ինչպես հայտնի անեկդոտում ա ասվում՝ ամեն ինչ նույնն ա, միայն թղթաբանությունն ա ավելացել։ Նախկինում էլ ուկրաինական զորքերի դեմ ռուսական բանակի զենքն էր կիրառվում և ռուս զինվորներ էին կռվում։ Էս դեպքում, թերևս, հնարավոր կլինի զոհերի վիճակագրությունն ամենաօրյա ռեժիմով հեռուստատեսությամբ հայտնել ու զինվորների հուղարկավորության ծեսերը շքեղ կազմակերպել՝ գաղտագողի փոխարեն։ Քվազի-պետությունների ճանաչմամբ համաշխարհային հանրության դեմ Պուտինի «դեմարշը» նույնպիսի բուտաֆորիա էր, ինչպես ժամանակին Սերբիայում «հանկարծակի» հայտնված ռուսական տանկերի շարասյունը։ Շարասյունը նույն հաջողությամբ էնտեղից չքվեց, բայց մուտքը բավական տպավորիչ էր։ Դա նաև նման էր գերմանական «Լեոպարդ» տանկի դեմ հասակով մեկ անզեն ելած ռուս մուժիկի հերոսական արարքին․ «զա ռոձինու, զա Ստալինա»։ Կյանքի համար նույնքան վտանագավոր, իսկ արդյունքի տեսանկյունից՝ բացարձակապես անիմաստ։ Էս դեպքում, թերևս, դա տուրք էր առնական-մաչոյի նրա երբեմնի կերպարին, ինչը նրա էգոն, իհարկե, կբավարարի, բայց աղետալի հետևանքներ կունենա բնակչության համար։ Եվ նման տեքստերով նա մեկ իր նման ռուս մուժիկներին կոգևորի, մեկ էլ ռուսի օրհնված սապոգի համը կարոտած որոշ հայերի, որոնք տեքստը լսում են, բայց բովանդակության ու դրանից բխող պատճառա-հետևանքային կապերի վրա թքած ունեն։ Ափսոս։ Տարածաշրջանը մի քայլ էլ մոտեցավ նոր թեժ պատերազմի, որտեղ երկու կողմերից էլ հայեր կկռվեն ու կզոհվեն։ Ընդ որում՝ դա կանեն առավել ոգեշնչված, քան տեղի էր ունենում արցախյան պատերազմի ժամանակ»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
16401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
20900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
376Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
856Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
431Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1134Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1043Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
911Երեկ, 14:24
