«Ռուսաստանի քարոզչական մեքենան». Բրիտանիան կարող է արգելափակել Russia Today-ը

Բրիտանական իշխանությունները մեդիա կարգավորող մարմնին խնդրել են վերանայել ռուսական Russia Today հեռուստաալիքին հեռարձակման լիցենզիա տրամադրելու որոշումը։ Այս մասին չորեքշաբթի օրը՝ փետրվարի 23-ին, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Մեծ Բրիտանիայի թվային, մշակույթի, լրատվամիջոցների և սպորտի հարցերով պետքարտուղար Նադին Դորիսը հարցում է ուղարկել Ofcom-ին՝ խնդրելով վերանայել RT-ի հեռարձակման լիցենզիայի հարցը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում։
Իր հերթին ընդդիմության առաջնորդ Քիր Սթամմերը կոչ է արել արգելել RT-ի հեռարձակումը՝ ալիքն անվանելով «Ռուսաստանի քարոզչական մեքենա»:
«Ես ուզում եմ ասել, որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, մենք ապրում ենք մի երկրում, որը հավատում է խոսքի ազատությանը: Այս հարցը պետք է որոշի Ofcom-ը, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Ջոնսոնը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարել էր, որ լրատվամիջոցները կարգավորող մարմինը կվերահսկի RT պետական լրատվական ալիքը:
«Ինչ վերաբերում է Russia Today-ին, ես կարծում եմ, որ այն պարբերաբար հեռարձակում է քարոզչություն և կեղծ լուրեր և իրականում ռուսական պետության ձեռքն է, և ես վստահ եմ, որ Ofcom-ը հետևում է դրան»,- ասել է նա:
Ի պատասխան ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե այնուամենայնիվ, «բրիտանական կառավարությունն է կարգավորում լրատվամիջոցների գործունեությունը, այլ ոչ թե մեդիակարգավորիչը, ինչն էլ մենք այսքան տարի փորձում ենք ապացուցել»։ Նրա խոսքով՝ այդ խոստովանությունը «անգին է», և Մոսկվան պատասխան քայլերի կդիմի։
«Այն դեպքում, երբ Բրիտանիան սպառնալիքներ կիրառի ռուսական ԶԼՄ-ների դեմ, պատասխան քայլերը չեն ուշանա»,- ասել է նա։

«Հիմարությունների շարքից է․ խոսում են՝ խոսելու համար»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
1911:36
«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող կալանավորին տեղափոխել են Թևանյանի խցից»․ «Մայր Հայաստան»
7011:00
Քննարկվում է 2027թ․ պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը (տեսանյութ)
6210:54
Ընդդիմադիր խմբակցությունները, մեկը մյուսի հետևից, 20 րոպե ընդմիջում խնդրեցին (տեսանյութ)
6210:36
«Ի՞նչ կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»․ Մարիաննա Ղահրամանյան
7010:30
Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում (տեսանյութ)
12110:13
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6810:00
«Ռուսաստանը դարձել է համաշխարհային ռեկորդակիր՝ իր դեմ սահմանված պատժամիջոցների թվով»․ Պուտին (տեսանյութ)
12309:54