Արցախն իր ընտրությունը կատարել է. «Հրապարակ»
![]() 1410 Հինգշաբթի, 24 փետրվարի, 2022 թ., 10:00 «Հրապարակ» թերթը գրում է. «Արցախն իր հույսերը կապում է բացառապես նոր միութենական պետության հետ և շունչը պահած սպասում է, թե ինչ հանգուցալուծում է ստանալու ռուս-ուկրաինական առճակատումը։ Արցախում ասում են՝ եթե Ռուսաստանը հաղթի այդ հակամարտությունում, և Արևմուտքը նահանջի, առավել հստակ կդառնա, որ ՍՍՀՄ կազմավորման 100 ամյակին՝ 2022-ին, Վլադիմիր Պուտինը փորձելու է նոր սովետմիություն ստեղծել, պատմության մեջ մնալով որպես ռուսական կայսրության վերածննդի առաջնորդ։ Արցախում համոզված են, որ նոր միության մեջ մտնելը փրկություն է լինելու իրենց համար և ադրբեջանական լծից խուսափելու միակ շանսն է։ Արցախի իշխանական շրջանակներում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը հոգով-սրտով դեմ է այդ միությանը և ամենափոքր շանսի դեպքում կգնա դեպի Արևմուտք՝ մերժելով Ռուսաստանին։ Ասում են, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանն էլ է սպասում ռուս-ուկրաինական հանգուցալուծմանը՝ «աղոթում է, որ ռուսները կրվեն»։ Բայց եթե ռուսներն Ուկրաինայում «կրվեն», արցախցիների կարծիքով, Հայաստանն ու Արցախը վերջնականապես կտարանջատվեն իրարից՝ իրենք կգնան Ռուսաստանի կողմը, Հայաստանը՝ Արևմուտքի։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունը շատ միասնական են այդ հարցում, կարծում են, որ իրենց ընտրությունն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև է, և զարմանում են Հայաստանում տիրող հակառուսական տրամադրություններից ու քաղաքականությունից։ Երբեք Արցախն ու Հայաստանն այսքան անհաշտ չեն եղել, ինչպես այսօր է»։ Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
