Ուղղաթիռային և հրթիռային գրոհների են ենթարկվել Կիևի շրջանի Հոստոմել և Բրովարի քաղաքները․ կան զոհեր և վիրավորներ

Կիևի մոտ գտնվող Հոստոմելը, որտեղ գտնվում է «Անտոնով» օդանավակայանը, գնդակոծում են ուղղաթիռներից, այս մասին հայտնում է «Украинская правда»-ն՝ հղում անելով ականատեսներին, Արտակարգ իրավիճակների պետական ծառայությանն ու ՆԳՆ-ին։
Չկառավարվող ավիահրթիռների առաջացրած հրդեհները նկատելի են եղել տեղացիների կողմից:
Փրկարարները հայտնում են, որ փորձ է արվում գրավել «Անտոնով» Հոստոմել միջազգային օդանավակայանը։
Միաժամանակ ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտնում է, որ «ուկրաինական հակաօդային պաշտպանությունը Հոստոմելի օդանավակայանի մոտ խոցել է ռուսական 3 ուղղաթիռ»։
Լրատվականը հրապարակել է դեպքի վայրից ականատեսների կողմից ուղարկված լուսանկարներ։


Նշվում է, որ ավելի վաղ ռուսները երկու հրթիռով հարձակվել են Կիևի մոտ գտնվող Բրովարի քաղաքի վրա՝ երկու զորամասի ուղղությամբ կրակ է բացվել, 6 հոգի զոհվել, 12-ը՝ վիրավորվել են։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
7913:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10908:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15603:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14002:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14401:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15700:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15900:48