Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ուկրաինական պատերազմը Հայաստանի համար ունի ոչ միայն մարտավարական, այլ նաև ռազմավարական մարտահրավեր». Արման Բաբաջանյան

«Ուկրաինական պատերազմը Հայաստանի համար ունի ոչ միայն մարտավարական, այլ նաև ռազմավարական մարտահրավեր». Արման Բաբաջանյան
915
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 12:48

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գրառումը. «Ուկրաինական պատերազմը և ճգնաժամը Հայաստանի համար ունի ոչ միայն մարտավարական, այլ նաև ռազմավարական, այսինքն հեռահար դիտարկումների և անելիքների մարտահրավեր:
Մարտավարական խնդիրներից զատ Հայաստանի համար լրջագույն խնդիր է հատկապես ռազմավարական դիտարկումը: Ինքնին հասկանալի է, որ այդ հարցում չկան արագ պատասխաններ, չկան այնպիսի արագ եզրահանգման հնարավորություններ, ինչպես օպերատիվ-մարտավարական ռեժիմի պայմաններում՝ ամեն կերպ պետք է ապահովել չեզոքություն, իսկ հնարավորության դեպքում էլ՝ ակտիվ չեզոքություն:
Ռազմավարական անելիքի պարագայում Հայաստանի համար անհրաժեշտություն է դառնում դիտարկումների շատ մեծ դիապազոնի և գործիքակազմի տիրապետելը, հասկանալու համար, թե ինչպիսին կարող են լինել սցենարային մշակումներն ու դրանց ուղղությամբ անելիքների ծրագրավորումը»:

Աղբյուրը`   Արման Բաբաջանյան