Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Հանուն այս տղաների՝ մենք պարտավոր ենք միավորվել». Ն. Հոխիկյան

«Հանուն այս տղաների՝ մենք պարտավոր ենք միավորվել». Ն. Հոխիկյան
705
Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 14:00

«Մեկնարկում է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով համահայկական ստորագրահավաքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ Նաիրի Հոխիկյանը:

«Ստորագրահավաքը լինելու է և՛ գրավոր (որը, ի դեպ, միայն Երևանում չի լինելու, ՀՀ բոլոր մարզերում ենք լինելու, նաև Արցախում), և՛ առցանց տարբերակով, որը կարևոր է սփյուռքի համար»,- հավելել է Հոխիկյանը:

Թե ինչու են այդ գործընթացը Եռաբլուրից սկսում, վերջինը պարզաբանել է. «Այսօր հայ ազգային ազատագրական շարժման առաջնորդներից Զորավար Անդրանիկի ծննդյան օրն և 157-ամյակի առիթն օգտագործում ենք, որ այստեղից սկսենք: Մոտ մեկուկես տարի առաջ այստեղ սկսեցին ննջել մեր շատ հայրենակիցներ, որոնք դարձան թուրքի հետ գործարքի զոհ: Մենք այդքան զոհ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային գործարքը թշնամու հետ: Հետևաբար, հանուն այս տղաների, մենք պարտավոր ենք միավորվել և միասին գնալ այս ճանապարհով»,- ասաց Նաիրի Հոխիկյան: