«Արդյոք Ռուսաստանը կանգ կառնի՞ և Կիևի հետ կքննարկի՞ այդօրինակ հարցեր». Ա. Բաբաջանյան
![]() 337 Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 03:06 «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արամ Բաբաջանյանի գրառումը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հերթական ելույթում հայտնել է, որ Ուկրաինան այսօր մենակ է Ռուսաստանի ագրեսիայի դեմ, բոլորը հայտնում են աջակցություն, սակայն ոչ ոք չի ուզում կռվել իրենց հետ միասին: Ուկրաինայի նախագահի ելույթն անկասկած խոսում է բավականին ծանր իրադրության մասին: Ելույթն ինքնին փաստորեն մի կողմից կարող է դիտվել բանակցության առաջարկ Մոսկվային, մյուս կողմից «վերջնագիր» Արևմուտքին՝ կամ վճռորոշ համարժեք քայլեր ռուսական ներխուժումը կանգնեցնելու և հետ մղելու ուղղությամբ, մենակ չթողնելով Ուկրաինային, կամ Կիևն այդ խնդիրը լուծելու համար պատրաստ է քննարկել Ռուսաստանի պայմաններն ու հրաժարվել Արևմուտքի հետ կապված պլաններից: Իհարկե, այդ հարցում էական է լինելու և այն, թե ինչպիսի ազդակ կգնա ուկրաինական հասարակությունից, Զելենսկուն «կլիազորե՞ն» չեզոքության հարց քննարկել Մոսկվայի հետ: Հազիվ թե. Զելենսկին այդ քայլին գնում է ժամանակ շահելու նկատառումով՝ ժամանակն այս դեպքում իր և Ուկրաինայի օգտին չէ: Ինչ արձագանք կլինի Արևմուտքից, արդյո՞ք կփոխվի վերաբերմունքը և տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներից զատ, կկայացվի Ուկրաինային ավելի գործուն միջոցներով, այլ կերպ ասած՝ ռազմական օգնության հնարավորությունը: Սա կնշանակի համաշխարհային աղետի սկիզբ և քիչ հավանական է, որ Արևմուտքը գնա այդ քայլին: Սակայն, հարց է նաև, թե արդյոք Ռուսաստանը կանգ կառնի և Կիևի հետ կքննարկի այդօրինակ հարցեր, թե՞ կփորձի պարզապես գնալ հարցերը միանձնյա լուծելու ճանապարհով»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
