«Կիևը թևակոխել է պաշտպանության փուլ»․ Կլիչկո

Կիևը թևակոխել է ռուսական զավթիչներից պաշտպանության փուլ, այս մասին այսօր Korrespondent.net-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
«Քաղաքը թևակոխել է պաշտպանության փուլ։ Հիմա որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են լսվում։ Ուկրաինացի զինվորականները ոչնչացնում են ռուսների դիվերսիոն խմբերը։ Որոշ դիվերսիոն խմբեր, ցավոք, արդեն ներթափանցել են մայրաքաղաք, և թշնամին ցանկանում է ծնկի բերել մայրաքաղաքը, իսկ մեզ՝ ձեզ հետ ոչնչացնել»,- ասել է Կլիչկոն։
Նա ընդգծել է, որ բոլորը, ովքեր կարող են պաշտպանել Կիևը, «պետք է միանան և օգնեն զինվորներին»։
«Զինված ուժերն այսօր հերոսություն և անձնազոհություն են ցուցաբերում՝ հանուն մեզ և պետության։ Ուկրաինական բանակը Կիևի շուրջ պաշտպանություն է կազմակերպել: Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին, աջակցում և օգնում ենք նրանց»,–ասել է նա։
Կլիչկոն խնդրել է մայրաքաղաքի բնակիչներին կուտակել ջուր, սնունդ և տաք հագուստ, մնալ տանը և դուրս չգալ փողոց։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
7913:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10908:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15603:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14002:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14401:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15700:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15900:48