Լոնդոնը պատժամիջոցներ կսահմանի Պուտինի և Լավրովի նկատմամբ
![]() 750 Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 23:00 Մեծ Բրիտանիան շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ նրա հեռախոսազրույցից հետո տարածված հայտարարության մեջ։ «Վարչապետը ՆԱՏՕ-ի ղեկավարներին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել SWIFT-ի (ռուսական վճարային համակարգ) օգտագործման դեմ», - ասել է Ջոնսոնը։ Նրա խոսքով՝ Լոնդոնը «շատ շուտով պատժամիջոցներ կսահմանի նախագահ Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ՝ ի լրումն պատժամիջոցների փաթեթի, որը Մեծ Բրիտանիան հայտարարեց նախօրեին»։ Թե կոնկրետ ինչից են բաղկացած լինելու սահմանափակումները, չի նշվում։ Միաժամանակ, բրիտանական կառավարության ղեկավարը, պայմանավորված Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով, հայտարարել է վերջինի հետ հարաբերությունների կարգավորման անհնարինության մասին։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
