«Արևմուտքն ամեն ինչ Է տվել և տալիս Ուկրաինային». Արա Պապյան
![]() 304 Ուրբաթ, 25 փետրվարի, 2022 թ., 23:42 ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոմանք կրկնում են Կրեմլի պրոպագանդան, իբր Արևմուտքը՝ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ, Եվրոմիությունը և այլն, չեն օգնում Ուկրաինային: Լո՞ւրջ: Բա ո՞վ է օգնում: Արևմուտքն ԱՄԵՆ ԻՆՉ, կրկնում եմ ԱՄԵՆ ԻՆՉ Է տվել և տալիս Ուկրաինային՝ բացի զինվորից: Տվել է, տալիս է ու տալու է զենք, զինամթերք, հրահանգիչներ, մասնագետներ, սարքավորումներ, հետախուզական տեղեկություններ, դիվանագիտական, բարոյական և ինֆորմացիոն աջակցություն, հումանիտար օգնություն, փող, շատ փող, պատժամիջոցներ է գործադրում Ռուսաստանի դեմ, Ռուսաստանից սարքել է մեկուսացված բորոտ: Հարց՝ ինչո՞ւ պիտի զինվոր տա: Նախ երբեք չեն խոստացել: Հետո՝ Ուկրաինան ո՛չ դաշնակից է, և ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ: Ուկրաինան 35-40 մլն-անոց երկիր է: Հանգիստ կարող է զորակոչել մի քանի միլիոն մարդ: Թող դա էլ ուկրաինացիներն անեն իրենց երկրի համար: Ասեմ, որ ուկրաինացիները դա պատվով են անում: Ահա պաշտոնական տվյալները: Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջին տեղեկությունը։ Պատերազմի սկզբից մինչ այժմ ռուսները կորցրել են. - 80 տանկ, - տարբեր տեսակի 516 զրահամեքենա, - 7 ուղղաթիռ, - 10 ինքնաթիռ, - 20 թևավոր հրթիռ, - 100-ից ավելի ռազմական մեքենաներ, - Զոհվել է ավելի քան 2800 ռուսաստանցի զինծառայող»։ Աղբյուրը` Արա Պապյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
