Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ուկրաինայում որոշվում է նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ուկրաինայում որոշվում է նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը»․ Հովսեփ Խուրշուդյան
464
Շաբաթ, 26 փետրվարի, 2022 թ., 22:18

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Ուկրաինայում է որոշվում ոչ միայն այն, թե նոր աշխարհակարգը կլինի կայսրությունների և գաղութների, թե ժողովրդավարության, միջազգային իրավունքի և մարդու ու ժողովուրդների իրավունքների աշխարհակարգ, այլ նաև Հայաստանի ինքնիշխանության հարցը:
Չգիտեմ, թե ինչ հիմնավորմամբ են որոշ գործընկերներ պնդում, թե Ռուսաստանի պարտությունը Ուկրաինայում հղի է Ադրբեջանի կողմից Սյունիքի վրա հարձակմամբ: Կարծեմ հենց Ռուսաստանի հրահրմամբ կամ առնվազն թույլատվությամբ էր Ադրբեջանը 2021թ.-ին ներխուժում Սյունիք և Գեղարքունիք և հակառակը՝ ԱՄՆ, Ֆրանսիայի և Իրանի ճնշմամբ դադարեց ագրեսիան: Նույնը կարող է կրկնվել Սյունիքում, եթե Ռուսաստանի կայսերապաշտական ախորժակները չզսպվեն Ուկրաինայում և Պուտինը որոշի ադրբեջանա-թուրքական հերթական սպառնալիքի գործադրմամբ Հայաստանին նոր միութենական պետության մեջ քշել:
Իսկ այն, որ Ռուսաստանը տապալվելու է՝ կասկած չունեմ: Անգամ եթե գրավի Կիևը և ամբողջ Ուկրաինան: Գրավելը քիչ է՝ պահել է պետք, մարսել է պետք: Հողը ՈՒկրաինայում արդեն սկսել է այրվել օկուպանտի ոտքերի տակ, ինչի մասին ինձ հեռակապով նոր մանրամասն պատմեց իմ լավ բարեկամ, Ուկրաինայում հայտնի մտավորական, Կիևում բնակվող նկարիչ Բորիս Եղիազարյանը»: