«Ռուսաստանին չհաջողվեց բլից-կրիգով վերցնել Կիևը»․ Մկրտիչ Իսրայելյան
![]() 558 Կիրակի, 27 փետրվարի, 2022 թ., 17:00 Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե դուրս գանք ռուսական եւ ուկրաինական քարոզչական խառնաշփոթից ապա կարելի է փաստել մի քանի բան։ Ռուսաստանին չհաջողվեց բլից-կրիգով վերցնել Կիևը, իսկ դրա նպատակը Մոսկվան ուներ, հաշվի առնելով ռուսական դեսանտադիվերսիոն խմբերի ներթափանցումը Կիև, և մայրաքաղաքի ուղղությամբ հուժկու և արագ գրոհը։ Հաջորդը, թերևս այն է, որ չնայած տասնյակ հազարավոր ուկրաինացիներ լքում են երկիրը, այդուամենայնիվ ուկրաինացիները նաև համախմբվում են և «մեկ ազգ, մեկ թշնամի, մեկ նպատակ» սկզբունքով սկսել են ռուսներին ներքաշել պարտիզանական պատերազմի մեջ, որը կարող է երկար տևել։ Իսկ երկար պատերազմը, անկախ արդյունքից, ահավոր մաշեցնող է լինելու Ռուսաստանի համար։ Ռուսաստանը առայժմ չի հրապարակում իր կորուստները, իսկ ուկրաինական կողմից տարածվող տեղեկությունների համաձայն ռուսները բավական մեծ կորուստներ են կրել չհաջողված բլից-կրիգի ընթացքում, չնայած որ որոշ տարածքային առավելություն ձեռք են բերել։ Այս ամենին գումարվում է տնտեսական և ֆինանսական խիստ պատժամիջոց երը։ Արդյո՞ք Ուկրաինայի համար արժեր վճարել այս ծանր գինը, թե՞ սա համեմատաբար փոքր գին է Պուտինի իշխանության փրկության համար։ Իսկ դա արդեն կիմանան միայն այս ռազմական թատրոնի սցենարիստները»։ Աղբյուրը` Մկրտիչ Իսրայելյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
