«Բլոկադայի ենթարկված ռուսական կապիտալն ու կազմակերպությունները հորդելու են Հայաստան». Կարեն Անտաշյան

Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով գլոբալ բլոկադայի ենթարկված ռուսական կապիտալն ու կազմակերպությունները հորդելու են նաև Հայաստան՝ առաջացնելով պահանջարկի ու գների մեծ աճ տարբեր շուկաներում։ Սա երկակի գործընթաց է՝ մի կողմից ինչու ոչ՝ բարձրանում է Հայաստանի տնտեսական ու քաղաքական կշիռը, մյուս կողմից՝ տեղական բիզնեսների համար մրցակցության մեծ ռիսկեր են առաջանում որոշ ոլորտներում, իսկ ամենամեծ ռիսկն անշարժ գույքի ու որոշ ապրանքների ու ծառայությունների գների կտրուկ աճն է։
Մեր ոլորտում՝ ներգնա տուրիզմում էլ ամեն ինչ ակնհայտ չի. մի կողմից ռուսների համար ճամփորդելու այլընտրանքները կտրուկ նվազեցին, ինչն էլի մեծացնում է Հայաստանի պահնաջարկը, որպես ռուսների համար հատուկենտ հասանելի և հյուրընկալ երկրներից մեկը, մյուս կողմից՝ ռուսական ռուբլին 40-50% անկում ունի դրամի համեմատ, ինչը նշանակում է ճամփորդող ռուսների գնողունակության կտրուկ անկում։ Էս պահին իրոք պարզ չի, թե ուր ենք գլորվում էս թափով, բայց փոփոխությունները դրամատիկ են լինելու ամեն դեպքում»։

«Թոքաբան լինելու անհրաժեշտություն չկա». Լուսինե Բադալյան (տեսանյութ)
4212:00
Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
154Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
246Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
65019.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
39818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
36418.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
81815.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
105813.08.2026, 13:12