Ռուսաստանը փակում է երկինքը Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և ևս 23 երկրի համար
![]() 1899 Երկուշաբթի, 28 փետրվարի, 2022 թ., 19:30 Ռուսաստանը փակել է օդային տարածքը 36 երկրի համար՝ ի պատասխան ռուսական օդանավերի համար օդային տարածքի փակման։ Այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։ Բացի Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Ռումինիայից, Էստոնիայից, Սլովենիայից, Չեխիայից և Լեհաստանից, որոնց հետ թռիչքներն արդեն փակվել են, թարմացված ցուցակին ավելացվել է ևս 27 երկիր, այդ թվում՝ Գերմանիան, Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան: «Այս երկրներից թռիչքները կարող են իրականացվել օդային տրանսպորտի դաշնային գործակալության կամ ՌԴ ԱԳՆ-ի կողմից տրված հատուկ թույլտվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։ Ցանկում ընդգրկված են նաև Ավստրիան, Ալբանիան, Անգուիլան, Բելգիան, Բրիտանական Վիրջինյան կղզիները, Հունգարիան, Ջիբրալթարը, Հունաստանը, Դանիան, Գրենլանդիան, Ֆարերյան կղզիները, Ջերսին, Իռլանդիան, Իսլանդիան, Իսպանիան, Կանադան, Կիպրոսը, Լյուքսեմբուրգը, Մալթան, Նիդեռլանդները, Նորվեգիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան, Խորվաթիան և Շվեդիան։ Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ փետրվարի 25-ի գիշերը փակեց իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ Փետրվարի 27-ին ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել ռուսական ինքնաթիռների համար օդային տարածքի ամբողջական փակմանը։ Կանադան ևս փակել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
