ՆԱՏՕ-ն առաջին անգամ տեղակայում է արձագանքման ուժերի տարրեր

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը՝ ՆԱՏՕ-ն, հավաքական պաշտպանության համատեքստում առաջին անգամ տեղակայում է արձագանքման ուժերի տարրեր։ Այս մասին ասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հայտարարության մեջ, որը տարածվել է արտահերթ հանդիպումից հետո։
«Ակտիվացվել են ՆԱՏՕ-ի պաշտպանական պլանները, ինչի արդյունքում առաջին անգամ տեղակայվել են դաշինքի արձագանքման ուժերի տարրերը հավաքական պաշտպանության համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ Ռոբ Բաուերը նշել է, որ այս որոշումն ընդունվել է օպերատիվ կերպով։
«Մեր նախապատրաստությունները ժամանակին էին, և մեր արձագանքները՝ արագ, հետևաբար մեր պաշտպանական վահանն ամուր է և պատրաստ է պաշտպանել բոլոր դաշնակիցներին և մեր դաշինքը ագրեսիայից», - ասաց նա:
We are deploying elements of the #NATO Response Force.
— NATO (@NATO) February 28, 2022
Here are things you should know about the highly ready, multinational force pic.twitter.com/0GV2PiyGTn

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
7913:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10909:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10908:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15603:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
14002:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14401:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15700:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15900:48