««Քաղաքական աշխարհն» իրեն ոչ թե Ուկրաինայի կամ ուկրաինացիների համար է «կոտորում», այլ՝ իր». Հակոբ Բադալյան
![]() 406 Չորեքշաբթի, 02 մարտի, 2022 թ., 02:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «Ուկրաինական պատերազմի առաջին օրերից հայկական համացանցում անընդհատ հիշեցումներ են, որ 44-օրյա պատերազմում աշխարհը լուռ էր, իսկ Ուկրաինայի դեպքում «իրեն կոտորում» է: Նախ, կարծում եմ՝ արժե արձանագրել, որ «քաղաքական աշխարհն» իրեն ոչ թե Ուկրաինայի կամ ուկրաինացիների, այլ իր համար է «կոտորում», որովհետև ուկրաինական հանրության տառապանքը դարձել է քաղաքական ռազմավարական կարևոր խնդիրներ լուծելու միջոց: Խոշոր հաշվով, «աշխարհի»՝ իրեն կոտորելուց այդ տառապանքը չի նվազում: Այո՛, ավելանում են Ռուսաստանի խնդիրները թե՛ մարտադաշտում, թե՛ ռուսական տնտեսական դաշտում, բայց ուկրաինացիների տառապանքը չի նվազում բոլորովին: Ավելին, կարող ենք դիտարկել անգամ, որ Ռուսաստանի համար ավելացնելով այդ խնդիրները, մեծ հավանականությամբ, ավելացնում են նաև Ռուսաստանի ագրեսիվությունն ու դաժանությունը, ըստ այդմ՝ ուկրաինացիների տառապանքը: 44-օրյա պատերազմի դեպքում, քաղաքական աշխարհի ճնշող մեծամասնությունը լուռ էր, և ամբողջ քաղաքական աշխարհը՝ անգործ, որովհետև քաղաքական խնդիրների լուծումը պահանջում էր «չկոտորել իրեն»: Ինչո՞ւ էր այդպես կամ ինչու է այդպես: Համաշխարհային կյանքն այդպես է միշտ: Սա երկար խոսակցության նյութ է: Այդ խոսակցությունը պետք է լիներ, և պետք է լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի առօրյա աշխատանքի մի մաս, ինչի համար պետք է ինստիտուցիոնալության որոշակի մակարդակ: Դրա համար երկրում պետք է բանակից բացի անվտանգության հարց դիտվեր որակյալ մեդիադաշտի ձևավորումը, որակյալ ուղեղային կենտրոնների ձևավորումը, որպեսզի Հայաստանի հանրությունն առավոտյան թերթերը բացելիս ոչ թե մի ուժի հանդեպ մյուս ուժի պատվերով բամբասանք կարդար կամ հետո լսեր այդ բամբասանքը տարատեսակ ռադիոլրատվականների մամուլի տեսություն համարվող թողարկումներով, այլ քաղաքական բովանդակություն»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
