Արմեն Գևորգյանի միջնորդության վերաբերյալ փաստաթուղթը դատավորը համարեց թերի․ հայտարարվեց ընդմիջում

«Ուսումնասիրելով պաշտպանության կողմից նյութերը՝ դատարանը գտնում է, որ տեղեկատվությունը ներկայացված է թերի, մասնավորապես, ներկայացված չէ ԱԺ-ի համապատասխան կարգադրությունը՝ Արմեն Գևորգյանին համապատասխան միջոցառումների մասնակցելու համար գործուղելու վերաբերյալ»,- այսօր Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստին Գևորգյանի՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու թույլտվության վերաբերյալ միջնորդության մասին ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։
«Դատարանը գտնում է, որ առանց նշված տեղեկությունների և հիմնավորող փաստաթղթեր ստանալու հնարավոր չէ, ըստ էության, լուծել միջնորդությունը»,- նշեց նա։
Դատավորի հարցին, թե ինչքան ժամանակից կկարողանա ներկայացնել համապատասխան կարգադրությունը, Արմեն Գևորգյանը նշեց, որ իրենից կախված չէ, այսօր կփորձի ներկայացնել։
Դատական նիստն ընդմիջվեց մինչև ժամը 17։00-ն։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48