«Ամսական 6․5 միլիոն դրամ՝ 3 հարյուր հազար դոլարից ավելի, միայն այս հյուրանոցի պահպանության վրա է պետությունը ծախսել»․ Խամոյան

«Պատգամավորներից մեկը ապօրինի գույքի բռնագանձման մասին է խոսում էստեղ, օրինակ է բերում ապօրինի գույքը, որ պետք է բռնագանձվի և վերադարձվի ժողովրդին։ Դա միանշանակ է։ Էստեղ դուք բերում եք «Golden Palace»-ի օրինակը։ «Golden Palace»-ը նվիրատվությամբ է հանձնվել պետությանը, որից հետո ապօրինի գույքի բռնագանձումով չի մտել պետության հաշվեկշիռ։ Արմեն Ավետիսյանի մասով հարուցված քրեական գործը կարճվում է»,- այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Ժողովրդին կարո՞ղ եք բացատրել՝ էդ ինչ պրոցես ա տեղի ունեցել, որովհետև, օրինակ, իշխանափոխությունից հետո Արմեն Ավետիսյանը կարող էր գալ, ասել՝ ատրճանակն իմ գլխին պահել են, դրա համար ես պետությանն եմ նվիրաբերել հյուրանոցը»,- նշեց նա։
«Որ պատկերացում ունենաք կոնկրետ էս հյուրանոցային համալիրի մասին, մեկ թիվ հնչեցնեմ։ Ամսական վեցուկես միլիոն դրամ՝ երեք հարյուր հազար դոլարից ավելի, միայն այս հյուրանոցի պահպանության վրա է պետությունը ծախսել»,- հավելեց Խամոյանը։

Թրամփը անտեսել է Ճապոնիայի վարչապետ Տակաիչիին ԱԽՏՀ գագաթնաժողովում (տեսանյութ)
1713:07
«Հայաստանի միակ փրկօղակը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է»․ Հայկ Այվազյան
10509:12
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
10508:18
«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան
15403:06
«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
13802:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
14201:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
15400:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
15700:48